Հաճախ տրվող հարցեր


Համակարգը հնարավորություն է ընձեռում անցնելու խիստ նույնականացման ընթացակարգը թե՛ նույնականացման քարտի և թե՛ բջջային քարտի միջոցով։Խիստ նույնականացման ընթացակարգը ընտրելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Նույնականացում» կոճակը։ Նույնականացման քարտով խիստ նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է համակարգչում ունենալ համապատասխան ծրագրային ապահովումը և ունենալ քարտը ընթերցող սարք (առավել մանրամասն տե՛ս www.ekeng.am ), ապա Ձեր նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ և «նույնականացում» կոճակը սեղմելուց հետո բացված պատուհանում մուտքագրել նույնականացման քարտի գաղտնաբառը (Pin code): Բջջային նույնականացման տարբերակը ընտրելու դեպքում անհրաժեշտ է ունենալ ակտիվ SIM քարտ Mobile ID ծառայությամբ, «Նույնականացում» կոճակը սեղմելուց հետո մուտքագրել բջջային հեռախոսահամարը և բացված պատուհանում մուտքագրել հեռախոսին ստացված մեկանգամյա գաղտնաբառը։

ՀՀ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման համաձայն՝ 2024թ. հունվարի 28-ից 070 ծածկագրով անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս բացի 070 անձնագրից պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական: ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար Հայաստանում գտնվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ օտարերկրյա պետություններում գտնվելու պարագայում՝ ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ: Այն տրամադրվում է անվճար: