ՄՔԾ դիմումների համակարգը ստեղծվել է և տնօրինվում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
ՄՔԾ դիմումների համակարգը ստեղծվել է «մեկ պատուհան» սկզբունքով առցանց դիմումներ ներկայացնելու և դրանց ընթացքին հետևելու նպատակով։
Այս համակարգի գործարկումը նպատակ ունի թվային ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնպես էլ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձանց։
ՄՔԾ դիմումների համակարգում նույնականցման միջոցով ստացված անձնական տվյալները պաշտպանված են։